Օձի խայթոցից 17 տարեկան աղջիկ է մահացել Արարատում
27.06.2017,
14:05
Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի խայթոցի հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի խայթոցի հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել:
Armtimes.com-ի հաղորդմամբ, տեղեկատվությունը հաստատել են նաև Արարատի մարզպետարանից: Կառույցի գյուղվարչության պետ Հայկազ Տերտերյանն ասել է, որ դեպքը տեղի է ունեցել ծիրանի այգիներում՝ բերքահավաքի ժամանակ: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, բայց նա ճանապարհին մահացել է:
«Օձի տեսակը չգիտեմ ինչ է եղել, բայց որ խայթել է և մահացել է` գիտեմ»,- ասել է գյուղվարչության պետը:
Մահացած աղջիկը գյուղաբնակ չի եղել: Նա ապրել է Արմավիր քաղաքում, գումար վաստակելու նպատակով մի քանի հոգով գնացել են Սուրենավան ծիրան հավաքելու:
Աղբյուրի տեղեկություններով` նույն օրն օձը մեկ այլ քաղաքացու էլ է խայթել, ով
Սուրենավան համայնքի բնակչուհի է եղել: Վնասվել է նրա ոտքը, բայց բժիշկներին հաջողվել է նրա կյանքը փրկել:-0-

Загружается новость ... "Лево"