Մի ողջ ընտանիք է տուժել Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի հետևանքով
22.06.2017,
10:44
Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:15-ի սահմաններում Գարեգին Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստընկերության մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքնան բախվել է էլեկտրասյանն ու պատին, հաղորդում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով, մահացածը և վիրավորները հարազատներ են: Մահացածը եղել է պապին, վիրավորներն էլ նրա տղան ու թոռը:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, 2004 թ.–ին ծնված թոռը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Վարորդ Կ. Մ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:–0–

Загружается новость ... "Лево"