420.75
4.19
394.07
+12
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր ՃՏՊ Երևան–Սևան ճանապարհին. տուժածներից երկուսի վիճակը ծանր է

11:35
19 Մարտի 2017

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին`մարտի 18-ին, խոշոր ավտովթար է գրանցվել Երևան–Սևան ավտոճանապարհին։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 19:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Էկո Գազ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի  (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը:

Մինչ փրկարարներկանչի վայր հասնելը Հ. Բ.-ը, ուղևորներ Դ. Հ.-ը (1996 թ.), Գ. Հ.-ը (1995 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև Դ. Հ.-ը տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ« ԲԿ:

Բժիշկները Հ. Բ.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, Դ. Հ.-ը՝ կայուն ծանր, իսկ Գ. Հ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները կտրել են ավտոմեքենայի մեջ մտած արգելապատնեշի հատվածը, ֆիքսել ավտոմեքենան, որ ձորը չընկնի, այնուհետև հոսանքազրկել և անջատել են գազի բալոնի փականը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
18 Ապրիլի 2024
16–ամյա պատանին վիճել է ու դանակի երեք հարված է հասցրել 45–ամյա տղամարդուն
16–ամյա պատանին դանակահարել է 45–ամյա տղամարդուն
20:56
18 Ապրիլի 2024
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել (ՎԻԴԵՈ)
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել. ՎԻԴԵՈ
15:30
18 Ապրիլի 2024
43-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 1-ամյա երեխան ընկել է «Լունապարկի» ատրակցիոնից աշխատակիցների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով
Կինը ոստիկաններին հայտնել է, որ «Լունապարկի» աշխատակիցներն առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին ընկել է ատրակցիոնից
14:49
18 Ապրիլի 2024
Վարդենիսում երկու տղամարդ 13–ամյա աղջկա են բռնաբարել․ երեխայի վիճակը ծանր է
Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13–ամյա աղջկան, երեխայի վիճակը ծանր է
13:31
18 Ապրիլի 2024
Կոտայքի մարզում մեքենա է շրջվել․ կա զոհ (ՖՈՏՈ)
Ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈ
11:04
17 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Volkswagen–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում
15:53
16 Ապրիլի 2024
Վթարվել է Լոռիի մայրուղային ջրատարը․ առանց ջուր են մնացել Վանաձորն ու 13 գյուղ (ՎԻԴԵՈ)
Վթարվել է Լոռիի մայրուղային ջրատարը․ առանց ջուր են մնացել Վանաձորն ու 13 գյուղ. ՎԻԴԵՈ
15:21
15 Ապրիլի 2024
Հայտնաբերվել է գագաթոսկրի և ճակատոսկրի կոտրվածք․ ԲԿ–ն՝ 3–րդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի առողջական վիճակի մասին
Հայտնաբերվել է գագաթոսկրի և ճակատոսկրի կոտրվածք, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
13:48
15 Ապրիլի 2024
Երևանում 28–ամյա երիտասարդն ատրճանակը պահել է սուպերմարկետի գանձապահի վրա, վերցրել գարեջուր ու ծխախոտ և հեռացել
Երևանում 28–ամյա երիտասարդն ատրճանակը պահել է սուպերմարկետի գանձապահի վրա, վերցրել գարեջուր ու ծխախոտ և հեռացել
11:28
15 Ապրիլի 2024
Երևանում 1,5 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երևանում 1,5 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար