ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 66-ամյա Միշա Ավոյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Շիրակի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Փաստիա առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում