ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180», «Opel Corsa» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Հաղորդագրության մեջ նաև նշվումէ , որ տուժածներ՝ 1995 թ. ծնված Ի. Ա.-ն, 1992 թ. ծնված Մ. Հ.-ն և Ռ. Դ.-ն, 1990 թ. ծնված Մ. Օ.-ն և Դ. Ս.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում