ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել է բացառիկ տեսանյութ, որը նկարահանվել է հոկտեմբերի 14–ին Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից րոպեներ անց, հաղորդում է
shamshyan.com–ը։
Հոկտեմբերի 14-ին առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ հայ 2 ՀՀ քաղաքացի, ազգությամբ ռուս 3 ՌԴ քաղաքացի: Ուրբաթ երեկոյան ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը Երևան է տեղափոխել վթարի ենթարկված 29 ուղևորի և զոհվածներից մեկի դին:-0-