Հրապարակվել է A321 ինքնաթիռի սրահի տեսանյութը. ինքնաթիռում պայթյուն է գրանցվել

03.02.2016, 12:29
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է  А321 սոմալիական ինքնաթիռի սրահը։ Ինքնաթիռում օդ բարձրանալուց հետո պայթյուն է գրանցվել:
 Հրապարակվել է A321 ինքնաթիռի սրահի տեսանյութը. ինքնաթիռում պայթյուն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է  А321 սոմալիական ինքնաթիռի սրահը։ Ինքնաթիռում օդ բարձրանալուց հետո պայթյուն է գրանցվել, գրում է Lifenews.ru–ն։

Տեսանյութը նկարահանել է ինքնաթիռի ուղևորներից մեկը։ Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները։



 А321 ինքնաթիռը, որտեղ եղել է 74 ուղևոր, երեքշաբթի կատարում էր Մոգադիշո–Ջիբութի չվերթը։ Օդ բարձրանալուց րոպեներ անց ինքնաթիռում պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ տուժել է։ Ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է Մոգադիշոյի օդանավակայան։  –0–