438.03
4.45
404.16
-4
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Մոսկվա Երևան օդանավի սրահում առաջացած ծխի պատճառը (ՎԻԴԵՈ)

14:23
19 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Շերեմետևո օդանավակայանում Nordwind ընկերության օդանավում ծխի առաջացման պատճառ է դարձել օդափոխման համակարգում առկա խափանումները։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածքային վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան:

«Դեպքի վայրում մասնագետների`ավիացիոն տեխնիկների մասնակցությամբ օպերատիվ քննչական խմբի աշխատանքի ժամանակ նախապես սահմանվել է, որ միջադեպի պատճառ է դարձել օդափոխման համակարգ ներս թափանցած հիդրավլիկ հեղուկի և յուղերի գոլորշին, որը հետո ներթափանցել է օդանավի  սրահ», - ասել է Մարկովսկայան:

Ըստ նրա, օդանավում չեն հայտնաբերվել այրման և հրդեհի հետքեր, օդանավի մասերը չեն վնասվել: Ուղևորների առողջությանը նույնպես ոչ մի վնաս պատճառված չէ, բուժօգնությանը դիմած քաղաքացիների մոտ բժիշկները չեն հայտնաբերել  շնչառական ուղիների խնդիրներ կամ թունավորման նշաններ:

«Պետք է նշել, որ անձնակազմի համակարգված և հմուտ գործողությունների շնորհիվ ուղևորների տարհանումն անցել է նորմալ ռեժիմով: Բոլոր դիմածներին անմիջապես տրամադրվում է հոգեբանական և բժշկական օգնություն», - ասել է վարչության ներկայացուցիչը: Նախաքննական ստուգումը միջադեպի փաստի առթիվ շարունակվում է,  դրա արդյունքներով կընդունվի դատավարական որոշում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում
09:51
28 Փետրվարի 2024
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել․ կա տուժած
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել