ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ ապրիլի 6-ին, ժամը 20:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 43 շենքի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Գ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհամերձ եզրաքարերին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վարորդին (Մ.Գ., ծնված 1967 թ.) և ուղևորին (Կ.Հ., ծնված 1974 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:-0-