Բացահայտվել է Արարատի մարզում դաժան ու սահմռկեցուցիչ սպանությունը. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

25.02.2016, 10:15
Նախօրեին բացահայտվել է օրերս Արարատի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը:
Բացահայտվել է Արարատի մարզում դաժան ու սահմռկեցուցիչ սպանությունը. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին բացահայտվել է օրերս Արարատի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը:

Shamshyan.com կայքի հաղորդմամբ` Մասիսի ոստիկանություն առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 47-ամյա Մայիս Խրշոյանը, ով կասկածվում է Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Գարիկ Արզունյանին սպանելու, իսկ հետո դին այրելու մեջ։

Կայքի հաղորդմամբ` Արզունյանն այս տարվա փետրվարի 11-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Նրա դին այրված վիճակում հայտնաբերվել էր Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող Սև ջուր գետում։

Կասկածյալը ոստիկաններին ու քննիչներին արդեն հայտնել է՝ որտեղ և ինչ պայմաններում է սպանությունը կատարել, իսկ դին այրել է, ըստ իր պատմածի, որպեսզի մահացածի աչքերի մեջ չտպվի իր դեմքը: Նա վիրավորին իր տանը սպանելուց հետո փաթաթել էր գորգով, իսկ հետո իր անձնական օգտագործման Գազ 2410 մակնիշի մեքենայով տեղափոխել Նորամարգ և այրել, հայտնում է կայքը։

Փետրվարի 22-ին ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել ոստիկանության Մասիսի բաժնից, որ Նորամարգ գյուղի վարչական տարածքում, 3-րդ ուղեկալից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, Սև ջուր գետի մեջ տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները` ոստիկանների և քննիչների օգնությամբ Սևջուր գետից դուրս էին բերել այրված, անձը չպարզված տղամարդու դի:–0–