Երևանում ՎԱԶ 2106 մեքենայի մեջ երիտասարդի դի է հայտնաբերվել
06.03.2017,
11:23
Երեկ՝ մարտի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ մարտի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղա կա, ում ինքնազգացողությունը վատ է և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայում հայտնաբերել են Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանի դին։
Կայքի հաղորդմամբ, տեղում զննելով դին՝ դատաբժիշկը հայտնել է, որ գլխի հետևի մասում կա հարվածի հետք, իսկ ավելի մանրամասն դիակի փորձաքննություն անցկացնելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե սպանություն, կպարզվի մի շարք փորձաքննություններ ու նախաքննություն կատարելուց հետո։–0–