438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում Իրանի քաղաքացիների մոտ շուրջ 1կգ 300 գրամ քաշով թմրամիջոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

18:06
28 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում Իրանի քաղաքացիների մոտ խոշոր չափի թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերվել։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունիսի 28-ին, ժամը 11-ի սահմաներում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, արտահանելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Երևանի Ամիրյան փողողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկվել ԻԻՀ քաղաքացիներ՝ 1987 թ. ծնված Մոհամմադ Ռ.-ին և 1976 թ. ծնված Մոհսեն Շ.-ին:

Մոհամմադ Ռ.-ի մոտ գտնվող պլաստմասե տարայի միջից հայտնաբերվեցին գետնանուշներին նմանվող ընդեղեն, որոնց հատիկների մեջ առանձին-առանձին թաքցված էր մոտ 1355 գ կշռով մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ հոտով զանգված:


«Ըստ վերջինիս բանավոր հայտարարության՝ ընդեղենները պետք է ՀՀ-ից փոստային ծառայության միջոցով ուղարկեր Կանադա՝ ոմն Հոսսեին Ա.-ի ուղղորդմամբ», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ձեռնարկվում են միջոցառումներ Հոսսեին Ա.-ի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են նախաքննական մարմին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
18 Մարտի 2024
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով՝ պատճառելով 8մլն դրամի վնաս
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով
15:56
18 Մարտի 2024
Երևանում 36–ամյա երիտասարդը հարվածել է 26–ամյա ընկերուհուն․ վերջինս էլ դանակահարել է նրան
Երևանում 26–ամյա աղջիկը դանակահարել է 36–ամյա ընկերոջը
14:53
18 Մարտի 2024
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում (ՖՈՏՈ)
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում․ ՖՈՏՈ
12:58
18 Մարտի 2024
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց․ երկուսն էլ ձերբակալվել են
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց
10:15
18 Մարտի 2024
Պայթյուն մեքենայում․ տուժածն այրվածքներով հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Փրկարարները գազալցակայանի տարածքից 7 գազի բալոն տեղափոխել են անվտանգ տարածք. ՖՈՏՈ
15:48
15 Մարտի 2024
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
13:23
15 Մարտի 2024
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ  Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
10:27
15 Մարտի 2024
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում