ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանում 4–ամյա տղա է վրաերթի ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ապրիլի 19-ին ժամը 12.30-ին «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թևոսյան փողոցի թիվ 36 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում