Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը (ՖՈՏՈ)
06.11.2018,
20:06
Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է աջ ազդրը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգու զեբրը թաց գրունտի վրա սահել է և կոտրել աջ ազդրը:
«Դեպքը եղել է այսօր՝ 16:30-ի շրջանում: Ժամը 16:00 խնամողը կեր է տվել կենդանուն, զեբրը նորմալ մոտեցել է կերակրամանին, որից հետո խնամողը անցել է մյուս կենդանիների ազատավանդակներ: Հետո վերադարձել է ջուր տալու զեբրին և նրան հայտնաբերել գետնին», –նշվում է այգուց ստացված հաղորդագրության մեջ։
Կոտրվել է կենդանու աջ ազդրը:
Այժմ Կենդանաբանական այգու մասնագետները խորհրդակցում են տարբեր, այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է վերականգնել կենդանու առողջությունը:–0–