ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Էստոնական փողոցում հայտնաբերվել է ատրճանակ։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 16-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էստոնական փողոցում, դպրոցի մոտ, զենք են թողել:
«Մեկնած օպերատիվ խումբը Էստոնական փողոցի թիվ 8 հասցեում գործող դպրոցի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերել է «SIG SAUER» տիպի, 9 մմ տ/չ ատրճանակ՝ պահունակով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:-0-