Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

11.01.2016, 11:42
Այսօր առավոտյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում:
Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում, հաղորդում է shamshyan.com  կայքը։

Կայքի տեղեկատվության համաձայն` ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 76-ամյա Միհրան Ասլանյանը Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած Jeep մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս մինչ շտապ օգնության ժամանումը մահացել է, հայտնում է կայքը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած կնոջ ինքնությունը:–0–