ՀՀ ոստիկանությունն ուժեղացրել է պարեկությունը Անելիք բանկի աշխատակցի սպանության կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունն ուժեղացրել է հանրապետության փողոցների պարեկությունը Անելիք բանկի բարձրաստիճան աշխատակցի սպանության կապակցությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Միջոցառումներն իրականացվում են նախօրեից և կապված են ծանր հանցագործության կատարման հետ։ Սա սովորական ընթացակարգ է», – ասաց ոստիկանության ներկայացուցիչը։
Նա նշեց, որ այս միջոցառումների շրջանակում կանգնեցվում և հետախուզվում են ավտոմեքենաները, ավելացվել է ծառայություն իրականացնող ոստիկանների թիվը։
Քրեական գործ է հարուցվել Հայաստանում Անելիք բանկի բարձրաստիճան աշխատակցի սպանության փաստով>>
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 32–ամյա Հովհաննես Աթանյանի սպանության փաստի կապակցությամբ, ով զբաղեցնում էր բանկի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ –0–

