ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բարսելոնայից Երևան ուղևորվող երեք հայերի ներքնազգեստում հայտնաբերվել է 770 գրամ կոկաին, գրում է thenews.pl լեհական լրատվական կայքը։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, սահմանապահները նկատել են, որ 23,35 և 44 տարեկան տղամարդիկ կասկածելի վարք են դրսևորում Վարշավայի օդանավակայանի տրանզիտային գոտում` դեպի Երևան չվերթին սպասելիս։
Photo: policja.pl
Խուզարկության արդյունքում տղամարդկանց ներքնազգեստում հայտնաբերվել է 4 փաթեթ։ Փորձաքննությունը պարզել է, որ փաթեթներում եղել է բարձր որակի կոկաին։Նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։–0–