Վարշավայից մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բուրգասում

19.11.2015, 13:01
Վարշավա–Հուրգադա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայի Բուրգաս օդանավակայանում։
Վարշավայից մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բուրգասում

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վարշավա–Հուրգադա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայի Բուրգաս օդանավակայանում։

Airbus A320 ինքնաթիռը պատկանում է Small Planet Airlines ավիաընկերությանը, հաղորդում է lifenews.ru–ն:

 «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության նորմերը>>

Ւնչպես հաղորդում է Nova բուլղարական հեռուստաալիքը, օդաչուներն արտակարգ վայրէջքի որոշում են ընդունել այն բանից հետո, երբ 64–ամյա ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորները տարհանվել են, օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, իսկ տղամարդուն հանձնել են իրավապահ մարմիններին։–0–