ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Վանաձորում արտակարգ միջադեպ է գրանցվել։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, մայիսի 15-ին ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում «MAZ» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում