Վանաձորում 14–ամյա աղջիկն ընկել է վերելակի հորը. վիճակը ծայրահեղ ծանր է

30.05.2017, 20:25
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Վանաձորում 14–ամյա աղջիկն ընկել է վերելակի հորը. վիճակը ծայրահեղ ծանր է
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Երկու աղջիկ երեխա մարմնական վնասվածքներով Վանաձորի հիվանդանոց են տեղափոխվել, հաղորդում է shamshyan.com–ը։


 
Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Աղայան 74/1 շենքից, որտեղ նրանցից 14-ամյա Լուսինե Զաքարյանին դուրս են բերել վերելակի հորից:

Նշված շենքը 9-հարկանի է, և երբ երեխաները 5-րդ հարկից ցանկացել են վերելակ նստել, Լ. Զաքարյանը ընկել է հորի մեջ, իսկ 14-ամյա Վիկա Արզումանյանը ցանկացել է Լուսինեին բռնել, սակայն վերելակի դռները փակվել են, ինչի հետևանքով վնասվել է նրա ձախ նախաբազուկը։

Կայքի հաղորդմամբ, հիվանդանոցից հայտնել են, որ Լ, Զաքարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, նա կոտրվածքներ է ստացել:

Փաստի առթիվնյութեր են նախապատրաստվում:–0–