Ուրբաթ առավոտյան Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտակայքում իրավիճակը կայուն է
22.07.2016,
11:49
Ուրբաթ լուսադեմին Երևանի ՊՊԾ գնդի շենքի մոտ իրավիճակը հանգիստ է` չնայած գիշերը և երեկոյան տեղի ունեցած մանր քաշքշուկներին:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ լուսադեմին Երևանի ՊՊԾ գնդի շենքի մոտ իրավիճակը հանգիստ է` չնայած գիշերը և երեկոյան տեղի ունեցած մանր քաշքշուկներին: Միաժամանակ, ոստիկանության աշխատակիցները շարունակում են տարածքում շուրջօրյա հերթապահություն անցկացնել:
Նախօրեին այնտեղ կրկին հավաքվել էին հարյուրավոր մարդիկ` պահանջելով թույլ չտալ ՊՊԾ գնդի շենքը զավթած զինված խմավորման դեմ գրոհ կազմակերպել։ Ցուցարարները կրկին պահանջում էին զինված խմբավորման անդամներին ապահովել սնունդով:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-մայոր Բալասանյանը ժամանել է Հայաստան և զինված խմբավորման հետ բանակցություններ է վարում: Խմբավորման անդամներից մեկը` Պավել Մանուկյանը, հաստատել է, որ բանակցություններին մասնակցում են Բալասանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի հանդեպ հարուցվել է քրեական գործ:
Բախումների վայրում է գտնվել նաև ՀՀ ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը փորձում էր օգնել ցուցարարներին զինված խմբավորման անդամներին սնունդով ապահովելու հարցում:
Այնուամենայնիվ, հինգշաբթի գիշերը պատգամավորը հայտարարել է, որ «իրեն քաղաքավարիորեն խնդրել են ՊՊԾ գնդի շենքի մոտ հավաքված ակցիայի մասնակիցներին ցուցումներ չտալ»: Նա հայտարարել է, որ չի հավակնում ղեկավարել և կոորդինացնել այնտեղ անցկացվող ակցիայի գործողությունները:
Պատգամավորի կարծիքով, եթե մարդիկ կարծում են, որ իր ներկայությունը բողոքի ակցիայում վայրում վնասում է իշխանափոխության ծրագրի իրականացմանը, ապա նա կգնա այնտեղ միայն, երբ ցուցարարները անձամբ կհամարեն, որ դա անհրաժեշտ է կամ կարիք կլինի գործունեություն իրականացնել քաղաքական ծրագրերի շրջանակում:
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-