Ծաղկաձորում թունավորվել են մի խումբ քաղաքացիներ, այդ թվում` 3 տարեկան փոքրիկ

04.07.2016, 21:01
Այսօր` հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ծաղկաձորում թունավորվել են մի խումբ քաղաքացիներ, այդ թվում` 3 տարեկան փոքրիկ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 18:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր թունավորում» աշխտանիշով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ թունավորված քաղաքացիները տեղափոխվել են Ծաղկաձորից։

Կայքի հաղորդմամբ` մասնավորապես, թունավորվել են Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչներ, 42-ամյա Ռոմիկ Ժամհարյանը, 36-ամյա Արմեն Ալավերդյանը, 32-ամյա Իրինա Այվազյանը, 28-ամյա Անի Շահվերդյանը, 3-ամյա Բաբկեն Ալավերդյանը։

Բժիշկների նախնական եզրակացության համմաձայն, նրաք թունավորվել են քոթեջներից մեկում պահածոյացված շուշան օգտագործելու հետևանքով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե Ծաղկաձորի որ քոթեջում են թունավորվել քաղաքացիները։–0–