ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թեհրանի մետրոյում նախօրեին երեկոյան գնացքներ են բախվել։
Рен.ТВ–ի հաղորդմամբ, ուղևորները տեսանկարահանել են, թե ինչ է տեղի ունեցել մետրոյի Թարաշտ կայարանում երկու գնացքների բախումից հետո։ Թունելից ընթացող գնացքը բախվել է կառամատույցում կայանած գնացքին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ վթարի հետևանքով տուժել է 48 մարդ, ովքեր հոսպիտալացվել են։
Այդ հատվածում մետրոյի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։–0–