Սյունիքում գլխիվայր է շրջվել ժամկետային զինծառայողներ տեղափոխող մեքենան. կա 11 վիրավոր
06.07.2016,
11:16
Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում Գազ 66 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, հաղորդում է shamshyan.com–ը։
Ավտովթարի ենթարկված մեքենան տեղափոխելիս է եղել ժամկետային զինծառայողների։
Վթարի հետևանքով 11 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Կայքի հաղորդմամբ` վիրավորներից ութը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ, իսկ երեքին` տեղի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ բոլոր վիրավորները ժամկետային զինծառայողներ են:
Կայքի հաղորդմամբ` Կապանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Ռազմական ոստիկանությունն ու կայազորի քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: –0–