Սյունիքում զինվորներ տեղափոխող «ՈւՐԱԼ»–ն ընկել է գետը. 20-ից ավելի զինվոր հոսպիտալացվել է

02.02.2017, 12:36
Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Սյունիքում զինվորներ տեղափոխող «ՈւՐԱԼ»–ն ընկել է գետը. 20-ից ավելի զինվոր հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ՀՀ ՊՆ համարանիշներով «ՈւՐԱԼ» մակնիշի ավտոմեքենան, Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։

Կայքի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, 26 զինվոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է մանրամասն տեղեկություն ստանալ համապատասխան գերատեսչություններից, կտրվի լրացուցիչ տեղեկություն։–0–