416.1
4.23
387.32
+14
Եղանակը Երևանում
Հայ

Շիրակի մարզում 12–ամյա տղայի կախված դին հայտնաբերել է հորեղբայրը. մանրամասներ

15:40
31 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում 2004 թ.–ին ծնված տղա երեխայի դի է հայտնաբերվել։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Լուսաղբյուր գյուղի 12-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ։

Մասնավորապես, 2016 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 22:50-ին, «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխա կա:

Շիրակի մարզի գյուղերից մեկում 13–ամյա տղայի կախված դի է հայտնաբերվել>>

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Դեպքի վայրի զննությամբ՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 2-րդ փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող կիսակառույց շինության հարևանությամբ հայտնաբերվել է նույն գյուղի անչափահաս բնակիչ, 01.01.2004 թվականին ծնված տղա երեխայի դիակը՝ գետնին պառկած:

Նախնական տվյալներով՝ երեխայի դին հայտնաբերել է հորեղբայրը՝ նշված կիսակառույց շինության երկաթյա ամրանից հակավորման թելով կախված, դանակով կտրել է հակավորման թելը և դիակը իջեցրել:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահասի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:03
03 Մայիսի 2024
Երևանում, տան հյուրասենյակում, 17–ամյա տղայի դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք Երևանում
12:33
03 Մայիսի 2024
Մարտական ատրճանակով սպառնացել են բնակչուհուն ու գողացել պայուսակը․ Երևանում զինված, ավազակային հարձակում է տեղի ունեցել
Երևանի շենքերից մեկում, տուն մտնելիս, մարտական ատրճանակով սպառնացել են բնակչուհուն ու գողացել պայուսակը
11:39
03 Մայիսի 2024
Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը ֆիզիկական և հոգեբանական բռնություն է կիրառել տարրական դասարանների սովորների նկատմամբ
Երևանում ուսուցիչը ֆիզիկական բռնություն է կիրառել տարրական դասարանների սովորների նկատմամբ․ նրան ազատել են աշխատանքից
16:01
02 Մայիսի 2024
Երևանում բախվել են BMW-ն ու Hyundai Sonata–ն․ BMW-ն կողաշրջվել է
Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է
15:11
02 Մայիսի 2024
Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում 46–ամյա տղամարդը կրակել ու սպանել է 67–ամյա տղամարդուն
Սպանություն Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում
14:32
02 Մայիսի 2024
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը 1 օր անց հիվանդանոցում մահացել է
11:41
02 Մայիսի 2024
Շիրակի մարզում Mitsubishi–ն վրաերթի է ենթարկել 9–ամյա երեխայի․ նա, գիտակցության չգալով, մահացել է
Ողբերգական վրաերթ Շիրակի մարզում․ 9–ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
14:50
30 Ապրիլի 2024
Կիևյան կամրջից 16–ամյա պատանի է նետվել, նա ողջ է մնացել
16–ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
11:05
30 Ապրիլի 2024
Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Գիշերը քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
21:15
29 Ապրիլի 2024
19–ամյա երևանցին կալանավորվել է թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով
19–ամյա երևանցին Տելեգրամի իր էջով թմրանյութի մեծ թվով գնորդներ է հավաքել
15:54
29 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանի Մյասնիկյան պողոտայում․ 3 մեքենա է բախվել
Մյասնիկյան պողոտայում խոշոր ավտովթար է
15:44
29 Ապրիլի 2024
18–ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
18–ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ