ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սևանում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցի տներից մեկի բակում շունը արձակվել է կապից և կծել երեխային, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Փրկարարները Ս. Ս.-ին (ծնված 2004 թ․) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխել Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–