ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Փարաքար գյուղում 31–ամյա քաղաքացին ընկել է տան տանիքից։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 19-ին, ժամը 08:50-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Վաղարշապատի խճուղու տներից մեկի տանիքից քաղաքացի է ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ տներից մեկի բնակիչ՝ 1986 թ. ծնված Կ. Բ.-ը երկհարկանի տան տանիքից ընկել է թիվ 12 տան բակ (սեփականատերը բացակայում է), միջանկյալ տարածքում առկա է մոտ 1.5 մ բարձրության ցանկապատ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները դուրս են բերել Կ. Բ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ:–0–