Մելբուրն թռչող ինքնաթիռի ուղևորուհու ականջակալները պայթել են հենց նրա գլխի վրա (ԼՈւՍԱՆԿԱՐ)

15.03.2017, 14:01
Պեկինից Մելբուրն թռչող ինքնաթիռի ուղևորուհու մոտ թռիչքի ժամանակ պայթել են անլար ականջակալները։
Մելբուրն թռչող ինքնաթիռի ուղևորուհու ականջակալները պայթել են հենց նրա գլխի վրա (ԼՈւՍԱՆԿԱՐ)

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Պեկինից Մելբուրն թռչող ինքնաթիռի ուղևորուհու մոտ թռիչքի ժամանակ պայթել են անլար ականջակալները։

Պայթյունի հետևանքով կինը ստացել է դեմքի և ձեռքերի այրվածքներ,  հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության վարչությանը (ATSB)։

 - рис.1

Լուսանկարը` ATSB

Ուղևորուհին պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի օդ բարձրանալուց մոտ երկու ժամ անց, երբ նա քնած է եղել։ Պայթյունից կինն արթնացել է և ձեռքերով ծածկել դեմքը, ինչի հետևանքով ականջակալներն ընկել են նրա վզի վրա։ Վերջում նա ականջակալները պարզապես շպրտել է գետնին։

Ուղևորուհուն օգնության են հասել բորտուղեկցորդուհիները։ Նրանք ականջակալները դրել են ջրով լի դույլի մեջ, սակայն գաջեթի որոշ դետալները հալել և կպել են ինքնաթիռի հատակին։ Ինչպես նշվում է, ողջ չվերթի ընթացքում ինքնաթիռում զգացվել է վառած պլաստիկի և խանձած մազերի հոտ։

ATSB–ի նախնական տվյալներով, միջադեպի պատճառը ականջակալների մարտկոցի բռնկումն է եղել։–0–