«Լամբադա» կամրջի մոտ ավտոբուս է կողաշրջվել

02.06.2017, 19:06
Քիչ առաջ Երևանի «Լամբադա» կամրջի մոտ կողաշրջվել է թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը։
«Լամբադա» կամրջի մոտ ավտոբուս է  կողաշրջվել
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Երևանի «Լամբադա» կամրջի մոտ կողաշրջվել է թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ազատության պողոտայում՝ «Լամբադա» կամրջի սկզբնամասում կողաշրջվել է թիվ 23 երթուղին սպասարկող Բոգդան ավտոբուսը։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 14 մարդ, որոնք բոլորն էլ եղել են ավտոբուսի ուղևորներ, տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ:

Դեպքի վայրում է նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:–0–