ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 24-ին, ժամը 21:03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին, մարվել՝ 21:56-ին:
«Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է Opel Astra մակնիշի ավտոմեքենան:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում