ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Ղ.-ն, իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 34 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արևիկ Խ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին, ով հղի է եղել, և Վարդավառի օրվա կապակցությամբ ջրվելուց փորձել է խուսափել, տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրա կյանքին և հղիությանը վտանգ չի սպառննում:
Փստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:-0-