Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի

30.10.2016, 15:14
Կիրակի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:10-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: 

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, նշված վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները, ինչպես նաև՝ դատական բժիշկը: 

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի, ում ինքնությունը ճշտվում է: -0-