Կապանում ծննդկան է մահացել. երեխան մահացած է ծնվել

26.12.2016, 15:16
Նախօրեին Կապանի բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել:
Կապանում ծննդկան է մահացել. երեխան մահացած է ծնվել
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Կապանի բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Կապանի բժշկական կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանը:

«Երեխան մահացած է ծնվել...Մահացած պտուղը միշտ հանգեցնում է արյան ներանոթային մակարդելիության խանգարման», - ասաց Միկոյանը:

Նա հավաստիացրեց, որ ծննդաբերությունից հետո իրականացվել են բոլոր համապատասխան միջոցառումները` արյան մակարդելությունը բարձրացնելու համար, սակայն ապարդյուն։

«Ցավոք, ծննդկանը մահացել է», - ասաց Միկոյանը:

Մահացած ծննդկանը Կապանի 26-ամյա բնակչուհի էր: Սա նրա առաջին հղիությունն էր: -0-