ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Այս րոպեներին Ջերմուկում քաղաքացին անցել է կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել, հայտնում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«Մայիսի 21-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Աջափնյակ և Ձախափնյակ թաղամասերը միմյանց միացնող կամրջին քաղաքացին անցել է արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: –0–