420.79
4.21
388.47
+10
Եղանակը Երևանում
Հայ

Գետափի գյուղում դիմակավորված 4 անձ մուտք են գործել տուն, ծեծել տարեց մարդկանց, հափշտակել գումար և արժեքավոր իրեր. նրանցից երկուսը ձերբակալվել է

19:55
28 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, զենքի գործադրմամբ բնակարան մուտք գործելու, ապօրինի զենք կրելու և օգտագործելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը,

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, դիմակավորված 4 անհայտ անձինք, ուրիշի գույքը առերևույթ հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք են գործել Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի՝ 1949 թվականին ծնված բնակչի տուն, ծեծի են ենթարկել նրան և նրա կնոջը՝ ծնված 1956 թվականին, և դանակի ու ատրճանակի գործադրմամբ վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել են գումար և ոսկյա իրեր, որից հետո կպչուն ժապավենով նրանց կապկպելով ննջասենյակում՝ առանձնատնից հափշտակել են 500.000 ՀՀ դրամ գումար, 4 շիշ կոնյակ, «Տոշիբա» մոդելի դյուրակիր համակարգիչ, «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս, մեկ պլանշետ և դիմել փախուստի: Գետափ գյուղի՝ 1949 թվականին ծնված բնակիչը և վերջինիս կինը ճանաչվել են տուժող:

Դեպքի առթիվ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով (ավազակությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Լոռու մարզի երկու բնակիչներ՝ ծնված 1984 և 1989 թվականներին:

Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են գործի համար էական նշանակություն ունեցող իրեր:  Կասկածյալներից մեկի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք  հանդիսացող դանակը:

Նշանակվել է դատագենետիկական, դատաքիմիական, դատամատնադրոշմային և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ հանցագործությանն առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ միջադեպին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու և նախաքննական մարմին ներկայացնելու վերաբերյալ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
05 Ապրիլի 2024
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է (ՎԻԴԵՈ)
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է․ ՎԻԴԵՈ
12:16
05 Ապրիլի 2024
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել․ ՎԻԴԵՈ
10:25
05 Ապրիլի 2024
Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում․ մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ․ ՖՈՏՈ
21:15
04 Ապրիլի 2024
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
14:23
04 Ապրիլի 2024
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
11:24
04 Ապրիլի 2024
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
09:55
04 Ապրիլի 2024
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի․ ՖՈՏՈ
20:25
03 Ապրիլի 2024
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
10:49
03 Ապրիլի 2024
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով բախվել է Opel–ին և վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
21:15
02 Ապրիլի 2024
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ հայհոյել ու ծեծել են իրար
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ ծեծել են իրար, նրանց բերման են ենթարկել
16:07
02 Ապրիլի 2024
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը