ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:
Դեռևս անհայտ հանգամանքներում Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է shamshyan.com–ը։
Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ են եղել:
Ջրահեղծ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս են բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Կայքի տեղեկություններով՝ ջրահեղծ եղածները ժամկետային զինծառայողներ են: Փորձ է արվում պատկան մարմիններից պարզել ջրահեղձ եղած զինվորների ինքնությունը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում