416.84
4.2
391.44
+25
Եղանակը Երևանում
Հայ

Արմավիրում խանդի հողի վրա կնոջը շնչահեղձ արած ամուսնուն մեղադրանք է առաջադրվել

23:00
23 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կնոջ ամուսնուն, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, սեպտեմբերի 19-ին 38–ամյա Նարինե Դանիելյանի` բռնության հետքերով մարմինը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Ակնալիճ–Զարթոնք ավտոճանապարհին։ Անցկացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 19–ին ժամը 22։00–ի սահմանում խանդի հողի վրա ծագած վեճի ժամանակ 46–ամյա Արթուր Մ.–ն, ծեծելով սպանել է կնոջը:

ՔԿ–ի հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը նշված վայրում` դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա գտնվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի մեջ, հայտնաբերել է մի տղամարդու, ով հայտարարել է, որ տուժածն իր կինն է, և ինքն է սպանել նրան։

Նախնական քննության տվյալներով, ամուսինները Երևանի բնակիչներ են, ովքեր դեպքի օրը հյուր էին գնացել Արարատի մարզ։ Վերադարձի ճանապարհին նրանց միջև սկսվել է վիճաբանություն՝ ամուսնական անհավատարմության հարցի շուրջ, որի ընթացքում ամուսինը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապա, սեղմելով պարանոցը, շնչահեղձ է արել։

Մահվան վկայականի համաձայն՝ կինը մահացել է մեխանիկական շնչահեղձության հետևանքով։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` ամուսնուն սեպտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և հարցաքննվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:44
23 Ապրիլի 2024
Սարսափելի դեպք Երևանում․ 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
Երևանում 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
11:12
23 Ապրիլի 2024
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին․ կա վիրավոր
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին
10:32
23 Ապրիլի 2024
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ ՖՈՏՈ
15:36
22 Ապրիլի 2024
38–ամյա որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
Որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
14:09
22 Ապրիլի 2024
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 3 տաղավար
6 մարտական հաշվարկ է մեկնել բռնկված հրդեհի ահազանգով
13:06
22 Ապրիլի 2024
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ ՎԻԴԵՈ
11:25
22 Ապրիլի 2024
Փլուզվել է Շտապբուժօգնության ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել փրկարարական երեք խումբ․ ՖՈՏՈ
21:36
21 Ապրիլի 2024
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ