Արարատի մարզում առևանգել և բռնաբարել են 14 տարեկան աղջկան

23.01.2017, 13:30
Արարատի մարզում առևանգել և բռնաբարել են 14 տարեկան դպրոցականին։
Արարատի մարզում առևանգել և բռնաբարել են 14 տարեկան աղջկան
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզում առևանգել և բռնաբարել են 14 տարեկան դպրոցականին։

Pastinfo–ի տեղեկություններով, օրեր առաջ Արարատի մարզի անչափահաս բնակչուհին բռնաբարության զոհ է դարձել:

Ըստ անչափահասի հարազատների ահազանգի՝ աղջիկը, ով 14 տարեկան է և դպրոցական, առևանգվել է, ապա բռնաբարվել մեկ այլ մարզի բնակչի կողմից:

Աղբյուրի հաղորդմամբ, թե ինչ պայմաններում է դեպքը տեղի ունեցել, ով է այդ երիտասարդը, կպարզվի գործի քննությամբ:–0–