ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
Загружается новость ...
"Право"
ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրության համաձայն, օգոստոսի 21-ին, ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի բակում գտնվող ավտոտնակների մոտակայքում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են «ՌԳԴ-5» տեսակի նռնակ և հանձնել ոստիկանության Ավանի բաժնի աշխատակիցներին:-0-