Ռիգան ոստիկանների կարիք ունի. ԶԼՄ

03.02.2012, 11:03
Ռիգան ոստիկանների կարիք ունի. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարկավոր է ավելացնել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում աշխատող ոստիկանների թիվը, քանի որ այժմ նրանց թիվը բավարար չէ, հինգշաբթի երեկոյան հաղորդում են լատվիական առաջատար ԶԼՄ-ների ինտերնետային տարբերակները՝ հղում անելով Ռիգայի ոստիկանապետ Յանիս Գեդուշևին:

Նրա խոսքերով՝ այժմ Ռիգայի մունիցիպալ ոստիկանությունն ունի 872 աշխատակից: Ամեն օր ծառայության է դուրս գալիս միջինը շուրջ 400 ոստիկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռիգան ունի 700 հազար բնակիչ, իսկ դա նշանակում է, որ մեկ ոստիկանը սպասարկում է 1743 բնակչի», - մեջբերում է Գեդուշևի խոսքերը mixnews. Lv ինտերնետ ռեսուրսը:

Ռիգայի ոստիկանապետի խոսքերով՝ ոստիկանների թվի ավելացումը կբարելավի մայրաքաղաքի անվտանգության վիճակը: Գեդուշևը չի նշել, թե որքանով է հարկավոր ավելացնել Ռիգայի ոստիկանության հաստիքը:

Լատվիան ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է: Վերջին հինգ տարվա ընթացքում տնտեսման ռեժիմի պատճառով ՆԳՆ կառույցներից ազատվել են հարյուրավոր աշխատակիցներ:-0-