Սիրիական ընդդիմությունը համաձայնել է իշխանությունների հետ երկխոսությանը. դեսպան

31.01.2012, 18:49
Սիրիական ընդդիմությունը համաձայնել է իշխանությունների հետ երկխոսությանը. դեսպան

Սիրիայում գործող ընդդիմությունը համաձայնել է բանակցություններ վարել երկրի իշխանությունների հետ, երեքշաբթի «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք պատրաստ ենք երկխոսության ընդդիմության հետ, որը գոյություն ունի ներկայում (Սիրիայում), և այն համաձայնել է այդպիսի երկխոսությանը (սիրիական իշխանությունների հետ)»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ սիրիական իշխանություններն իրական ընդդիմություն չեն համարում ներկայում երկրում գործող զինված խմբավորումներին: «Դա ընդդիմություն չէ, դա զինված խմբավորում է, որը կատարում է արտասահմանյան պատվերներ»,- ավելացրել է Հադդադը: 

Նա ավելացրել է, որ այդ զինված խմբերը հրաժարվել են երկխոսություն ծավալել գործող իշխանությունների հետ և «զենքը վայր չդնելու ամերիկյան պատվեր են կատարում»: -0-