Վատ հոտ արձակող մարդն ինքնաթիռում ճանաչվել է ամենատհաճ հարևանը. հարցում

31.01.2012, 17:42
Վատ հոտ արձակող մարդն ինքնաթիռում ճանաչվել է ամենատհաճ հարևանը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի.  /Նովոստի-Արմենիա/. Skyscanner ավիատոմսերի որոնողական համակարգի յուրաքանչյուր երրորդ օգտագործողը վատ հոտ արձակող մարդուն անվանել է ինքնաթիռի սրահում ամենաանցանկալի հարևանը, հայտնում է եվրոպական որոնողական համակարգի մամուլի ասուլիսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Որոնողական համակարգի հարցմանը մասնակցած անձանց մոտ 35 տոկոսն այն հարցին, թե ամենից քիչ ում կողքին կցանկանային հայտնվել ինքնաթիռում, պատասխանել են՝ վատ հոտ է արձակողի:

Ամենաանցանկալի հարևանների ցուցակում հաջորդել են գեր մարդիկ՝ նրանց կողքին չէր ցանկանա նստել հարցման մասնակիցների 19 տոկոսը: ճանապարհորդները մի փոքր ավելի քիչ են հեռու մնում ոչ սթափ ուղևորներից՝ 15 տոկոս:

Հարցվածների համեմատաբար ոչ մեծ խումբ հայտարարել է, որ ամենից շատ աշխարհում վախենում է թռչել ինքնաթիռում ծծկեր (9%) կամ փոքր երեխայի հետ (7%): Նյարդայնություն առաջացնող ուղևորների թվում Skyscanner-ի օգտագործողները նշել են չափազանց շատախոս մարդկանց, ավիաթռիչքներից վախեցող ուղևորներին, սիրահար զույգերին, ինչպես նաև տղաների երեկույթի շտապող տղամարդկանց խմբերին:

Skyscanner-ը եվրոպական որոնողական համակարգ է, որն օգտագործողներին առաջարկում է ավիատոմսերի մասին տեղեկատվություն և հնարավորություն համեմատելու աշխարհի ավելի քան 600 ավիաընկերությունների տոմսերի գները: Skyscanner կայքից ամեն ամիս օգտվում են ավելի քան 200 երկրների զբոսաշրջիկներ: --0--