Անտարկտիկայի մասին պայմանագիրը կպաշտպանի եզակի տարածաշրջանը, կարծում է գիտնականը

24.01.2012, 19:10
Անտարկտիկայի մասին պայմանագիրը կպաշտպանի եզակի տարածաշրջանը, կարծում է գիտնականը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա տասնամյակում Անտարկտիկայի ապագան «շատ լուսավոր» կլինի, միջազգային համագործակցության և գիտահետազոտությունների եզակի արածաշրջանը պաշտպանված կմնա Անտարկտիկայի մասին Պայմանագրով, լրագրողներին հայտնել է ՌԳԱ աշխարհագրության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Կոտլյակովը:

«Անտարկտիկայի ապագան, ինչպես ասում են, ինձ շատ լուսավոր է թվում... Քանի դեռ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և մի քանի այլ երկրների դիրքորոշումներն այնքան ուժեղ են, որքան այժմ, նրանք թույլ չեն տա, որպեսզի չստորագրվի  Անտարկտիկայի պայմանագիրը»,- «ՌԻԱ Նովոստիի» տեսակամուրջի ընթացքում ասել է Կոտլյակովը:

Անտարկտիկայի մասին պայմանագիրը (Antarctic treaty) ուժի մեջ է մտել 1959թ.-ին՝ 12 առաջնահերթ մասնակիցների կողմից այն ստորագրելուց հետո: Այսօր դրան մասնակցում է 46 պետություն: Համաձայնագիրն Անտարկտիկայի ապառազմականացում, գիտական հետազոտությունների ազատություն և տարածաշրջանում միջազգային համագործակցություն է նախատեսում: -0-