Ֆրանսիան կարող է ժամկետից շուտ դուրս բերել զորքերն Աֆղանստանից. Սարկոզի

20.01.2012, 14:44
Ֆրանսիան կարող է ժամկետից շուտ դուրս բերել զորքերն Աֆղանստանից. Սարկոզի

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիան կարող է իր զիվորական համակազմը դուրս բերել Աֆղանստանիղ ծրագրված ժամկետներից շուտ, եթե պաշտոնական Քաբուլը ֆրանսիացի զինվորականների անվտանգության երաշխիքներ չապահովի, ուրբաթ ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

«Եթե անվտանգության պայմանները հստակ չսահմանվեն, ապա կբարձրացվի ֆրանսիական բանակի վաղաժամ վերադարձի հարցը: Այդ վերադարձը ենթադրվում է, ամենաուշը, 2014 թվականին»,- ասել է Սարկոզին` ելույթ ունենալով արտասահմանյան դիվանագետների առջև, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: -0-