Չինական Ամանորի տոնումը Հոնկոնգում կսկսվի դրա սկսվելուց մեկ շաբաթ առաջ

12.01.2012, 18:18
Չինական Ամանորի տոնումը Հոնկոնգում կսկսվի դրա սկսվելուց մեկ շաբաթ առաջ

Չինական Ամանորի տոնակատարությանը նվիրված փառատոն կանցկացվի 2012 թվականի հունվարի 17-ից փետրվարի 6-ը Հոնկոնգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով քաղաքի տուրիզմի վարչությանը:

Նոր տարին Հոնկոնգում երկու անգամ են նշում՝ գրիգորյան և լուսնային օրացույցերով: Չինական Ամանորն առաջին լուսնային ամսվա առաջին օրվա տոնն է, որն ամեն տարի աշխարհին է ներկայացնում տարվա նոր խորհրդանիշը: Այս տարի այն դիմավորում են հունվարի 23-ին, և Հոնկոնգի բնակիչները հատկապես վառ և ուրախ կդիմավորեն այդ տոնը ու հատուկ պատվով կդիմավորեն սև ջրային վիշապի խորհրդանիշը, որն ըստ չինական հավատալիքների՝ մարդկանց բարություն և բարեկեցություն է բերում:

Փառատոնի գլխավոր իրադարձությունը գիշերային շքերթն է, որն այս տարի կանցնի հունվարի 23-ին: Շքերթը կսկսվի երեկոյան Cultural Centre Piazza շրջանի Tsim Sha Tsui գետափին, այնուհետև կանցնի Կանտոն Ռոուդ (Canton Road), Հայֆոն ռոուդ (Haiphong Road) փողոցներով, հանդիսավոր կերպով կհատի Նաթան ռոուդը (Nathan Road) և Սելիսբերի ռոուդը (Salisbury Road) և իր հանդիսավոր երթը կավարտի Sheraton Hong Kong Hotel & Towers հյուրանոցի մոտ: Շքերթին հետևելու համար նախատեսված ամբիոնների տոմսերը արժեն 700-1400 ռուսական ռուբլուն համարժեք գումար, բայց շքերթին կարելի է անվճար հետևել նաև տոնական բոլոր փողոցներում: -0-