Դալայ-լաման կոչ է արել ուսումնասիրել տարբեր կրոնական ավանդույթները

28.12.2011, 11:27
Դալայ-լաման կոչ է արել ուսումնասիրել տարբեր կրոնական ավանդույթները
Դալայ-լաման կոչ է արել ուսումնասիրել տարբեր կրոնական ավանդույթները

Դալայ-լամա XIV-ը կոչ է արել տարբեր դավանանքների հետևորդներին՝ ուսումնասիրել այլ կրոնական ավանդույթները և նրանց կողմից առաջարկվող՝ «սիրո» և ինքնակարգապահության դաստիարակման միջոցները՝ երկրագնդի վրա կրոնական խտրականությունը և կրոնի հիման վրա բռնությունը կանխելու նպատակով:

«Կարծում եմ, որ կրոնների միջև ներդաշնակ հարաբերությունների հաստատման համար հարկավոր է ուսումնասիրել այլ կրոնական ավանդույթները: Ուսումնասիրել նրանց կողմից առաջարկվող միջոցները՝ սիրո, կարեկցանքի, ներելու ունակության, հանդուրժողականության, ինքնակարգապահության դաստիարակման համար: Եթե դուք ավելի շատ ուսումնասիրեք այլ ազգերի ավանդույթները, ապա կտեսնեք, որ նրանք շատ ընդհանուր բան ունեն», - ասել է Դալայ-լաման Դհարամսալում գտնվող իր նստավայրում «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ, որտեղ նա 1,5 հազար ռուսների խնդրանքով տարբեր երկրների ավելի քան 7 հազար բուդդիստների համար վարպետության դասեր է վարել:

Նրա խոսքերով՝ երբ տարբեր դավանանքի մարդիկ տեսնում են, որ իրենց կրոնները միավորում են նույնանման արժեքներ, ապա նրանց մոտ փոխադարձ հարգանք է առաջանում, նրանք սկսում են ինչ-որ բան սովորել միմյանցից: Իսկ մեկուսացված վիճակում անվստահություն է առաջանում: «Եվ այդ ժամանակ որոշ մարդիկ կարող են օգտագործել կրոնը՝ սեփական քաղաքական կամ տնտեսական հավակնությունները կյանքի կոչելու նպատակով», - նշել է Դալայ-լաման:-0-