Ընդդիմությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է անում պաշտպանել սիրիացիներին «ցեղասպանության գործողություններից». CNN

22.12.2011, 10:55
Ընդդիմությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է անում պաշտպանել սիրիացիներին «ցեղասպանության գործողություններից». CNN
Ընդդիմությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է անում պաշտպանել սիրիացիներին «ցեղասպանության գործողություններից». CNN

Սիրիական ընդդիմության խոշոր դաշինքի՝ Սիրիական ազգային խորհրդի (ՍԱԽ) ներկայացուցիչները կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պաշտպանել Սիրիայի քաղաքացիներին «ցեղասպանության գործողություններից»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN հեռուստաալիքի կայքին:

Ըստ ՍԱԽ-ի տվյալների, վերջին երկու օրվա ընթացքում անվտանգության ուժերն ավելի քան 250 խաղաղ բնակիչի են սպանել:

«Ռեժիմը որպես կենդանի վահան է օգտագործում երեխաներին, ինչը թույլ է տալիս, որ տանկերն ու զրահամեքենաները գրոհեն բնակելի շրջանները... Սարսափելի սպանությունների դեպքեր են գրանցվել»,- հայտնել են ՍԱԽ-ի ներկայացուցիչները:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Սիրիայի բախումների զոհերի թիվը, տարբեր տվյալների համաձայն, կազմել է 56-121 մարդ:

Սիրիայում արդեն ինը ամիս է՝ չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտի կեսին երկրի հարավում՝ Դերաա քաղաքում, իսկ այնուհետև տարածվեցին մյուս շրջաններում: Ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադայի հրաժարականը: Այդ պահանջին աջակցում են ԱՄՆ-ն և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են կիրառել Դամասկոսի դեմ:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Սիրիայի բախումների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 5 հազարը:
Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմից զոհված ավելի քան 1,5 հազար մարդու, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 1,1 հազար աշխատակիցների մասին: Սիրիայի իշխանություները հայտարարում են, որ կառավարական զորքերի դեմ գործում են լավ զինված գրոհայինները, հեռուստատեսությունը ցուցադրել է նրանց մոտից հայտնաբերված զենքը, պայթուցիկ սարքերը, փողերը, համազգեստները, կապի միջոցները:

Երկուշաբթի Դամասկոսն արձանագրություն ստորագրեց Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ներկայացուցիչներին երկիր թողնելու մասին: Այն թույլատրում է արաբ դիտորդների առաքելության մուտքը Սիրիա: Դիտորդները (ուժային կառույցների ներկայացուցիչները, իրավաբանները) պետք է համոզվեն, որ սիրիական կառավարությունն իսկապես փորձում է խաղաղ ճանպաարհով կարգավորել երկրի ճգնաժամը և դադարեցնել արյունահեղությունը: -0-