Բրիտանիայի Գերագույն դատարանը փետրվարի 1-ին կքննարկի արտաքսման դեմ Ասանժի բողոքարկումը

16.12.2011, 19:43
Բրիտանիայի Գերագույն դատարանը փետրվարի 1-ին կքննարկի արտաքսման դեմ Ասանժի բողոքարկումը

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը 2012թ.-ի փետրվարի 1-ին կսկսի քննարկել Ջուլիան Ասանժի՝ Շվեդիա արտաքսելու դեմ բողոքարկումը, ուրբաթ հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:

«Այսօր (ուրբաթ) դատարանը ուսումնասիրել է բողոքարկում ներկայացնելու  վերաբերյալ Ջուլիան Ասանժի պահանջը և նրան նման իրավունք է տվել: Լսումները կսկսվեն փետրվարի 1-ին և կտևեն երկու օր»,- ասվում է դատավճռում:

Նոյեմբերի սկզբին Լոնդոնի Գերագույն դատարանն արդեն հետաձգել էր 40-ամյա Ասանժի բողոքարկումներից մեկը և ավելի վաղ հաստատել էր նրան Շվեդիա արտաքսելու որոշումը, որտեղ նրան կասկածում են մի շարք սեռական հանցագործությունների մեջ՝ ներառյալ բռնաբարության: Wikileaks հիմնադրի փաստաբանները հայտնել են, որ կդիմեն Միացյալ Թագավորության Գերագույն դատարան: -0-